
Երեկ պռոշյանցի կինն ասում էր, որ քասախցիների ակցիաներին չի միանա, հաջողություն է մաղթում իր հարևաններին, բայց ինքը Պռոշյանից է, իր հարցը լուծվել է։ Հետո, իրեն հակասելով հավելում էր, որ իր պայքարի ժամանակ կոչ է արել բոլորին միանալ իրենց, որովհետև այդ հարցը (տրանսպրտի թանկացումը) կարող է բոլորին առնչվել...
Գլոբալ առումով էս տրամաբանությունն է բոլոր հարցերում. Արցախի կորստի, պատերազմում ունեցած զոհերի ու հայրենազրկության. քանի խնդիրն ինձ չի հասել, այն ինձ չի վերաբերում, այ երբ կհասնի՜, վաայ, նենց կպայքարեմ, նենց կպայքարեմ, էլ ասելու չի։
Այդ իսկ պատճառով էլ ի վերջո բոլորիդ մաս-մաս հաղթելու են, պառակտելու, կիսելու ու հաղթելու են։ Դրսի թշնամին մեզ չի հաղթել, մեր ներսի, մեզնից դուրս եկածն է մեզ միշտ ծնկի բերել, որովհետև ինքը լավ գիտի մեր մորթապաշտ, մեր էգոիստ տեսակը։
Դերենիկ Դեմիրճյանն էր լավ ասում հայի մասին. «Կոտորածներից ամենազարհուրելին ինքը տեսավ և ինքն էր, որ չխրատվեց...»։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/aram1307/posts/pfbid029jqfMVsfZ4DKAJSq5pmo1EBCp7xbUESgm2L6UKgqtZWygZnb4m7oqvAVVuL4f8mLl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել