
Tert.am-ը գրում է.
Ներքին շուկայով պայմանավորված, ՌԴ-ից ներկրվող խոզերը, որը հայկական խոզի տեղ վաճառվում էին, լուրջ հարված հասցրեց ֆերմերներին, որովհետև ռուսականը ներմուծվեց ու դրան ավելացավ ԱԱՀ-ն, բայց միևնույն է, ավելի էժան էր նստում, քան տեղական շուկայինը: Խոզաբուծության անկման գլխավոր պատճառներից մեկը դա էր: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց գյուղոլորտի փորձագետ Հարություն Մնացականյանը՝ անդրադառնալով անասնաբուծության շուկայում առկա խնդիրներին:
Վիճակագրական կոմիտեի` նախօրեին հրապարակած տվյալներով, խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակը շարունակում է նվազել: Օրինակ՝ այս տարվա սկզբին Հայաստանում շուրջ 476 հազար անասուն է հաշվառվել, մեկ տարի առաջ կենդանիների թիվն անցնում էր 490 հազարը:
Վերջին հինգ տարիներին անասունների գլխաքանակը կրճատվել է ավելի քան 22 տոկոսով: Մարզերում պատկերը ևս նույնն է. Գեղարքունիքում շուրջ 72 հազար խոշոր եղջերավոր է հաշվառվել, ընդ որում, նախորդ տարի դրանց թիվը 4,000-ով ավելի մեծ էր: Արագածոտնում 53 հազարն են հաշվառվել, այնինչ նախորդ տարվա համեմատ՝ 2,000-ով պակաս: Նույն պատկերն է նաև Սյունիքում, Արմավիրում: Անդրադառնալով անասունների գլխաքանակի կրճատման խնդիրներին՝ Մնացականյանն ասաց, որ դա հիմնականում պայմանավորված է արոտավայրերի նվազմամբ: «Խոտի դեֆիցիտ եղավ, 2022 թվականին էլ երաշտ տարի եղավ ու մարդիկ սկսեցին ստիպված մորթ անել, իսկ խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը շատ դժվար է վերականգնվում, դրան գումարած 2022 թվականի ապրիլին, երբ ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքում սկսեցին սահմանները ժամանակավոր փակվել՝ ֆերմերները կերի հետ կապված վախեցան և այդտեղ էլ անասունների կրճատումներ եղան»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: