Մեկնաբանելով օրերս Գռզոյի՝ ԱԺ-ում լրագրողների հետ դրսևորած պահվածքը՝ Սիմոնյան Ալենը չի դատապարտել իր կուսակցի վարքը՝ հայտարարելով, թե իրականում լրագրողն է սադրել ու զայրացրել: Ալենը մեղարդել է լրագորղներին Գռզոյին հունից հանելու միջոցով «լուր ստեղծելու» համար:

Հիշեցնենք, որ լրագորղն ընդամենը փորձել էր պազաբանում ստանալ Գռզոյից նրա իսկ սկանդալային հայտարարությունների վերաբերյալ, ինչին ի պատասխան Գռզոն ձայնը գցել էր ԱԺ-ով մեկ, բղավել ու կոպտել լրագրողին և այլն:

Այն, որ Ալենը չի դատապարտել Գռզոյին, պայմանավորված է վերջինիս հետ ունեցած հատոկ հարաբերություններով նաև. Գռզոն է Ալենին առաջ քաշել, քանի որ ժամանակին Ալենն աշխատել է Գռզոյին պատկանող ԶԼՄ-ում, որտեղից էլ կարելի է, ասել, սկսվել է նրա կարիերան: Ուշագրավ է, սակայն, այն որ Գռզոյին չդատապարտած Ալենը դատապարտել էր Անդոնի վարքագիծը, երբ վերջինս կոչ էր արել լրագրողներից մեկին մաքրել շուրթերը: Այսինքն՝ Գռզոյի դեպքում գործեկ է ոչ այնքան համքարական սոլդիարությունը, որքան՝ անձանականը:

Գռզոն իսկապես անձեռնմխելիներից մեկն է ՔՊ-ում դարձել. կարող է իրեն թույլ տալ ինչ ասես, բայց չդատապարտվել սեփական թիմի կողմից: Նրա առաջ «կանաչ լույս է վառել» Նիկոլը, որ ի դեմ Գռզոյի ֆինանսական հարուստ աղբյուր է տեսնել թե՛ իր, թե՛ ՔՊ-ի համար համար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել