
Panorama.am-ը գրում է.
Երեկ երեկոյան Բեյրութում անծանոթ մարդիկ կրակել են հայկական ակումբի ուղղությամբ։ Դեպքը եղել է Բեյրութի «Խալիլ Բադաուի» թաղամասում, որտեղ գտնվում է Հնչակյան (ՍԴՀԿ) կուսակցության ՀՄՄ-ի ակումբը։ Այս մասին հայտնում է «Արևելքը»։
«Անծանոթները կրակ են բացել ակումբի ուղղությամբ և արագ հեռացել։ Բարեբախտաբար, զոհեր կամ վիրավորներ չկան, չնայած ակումբը մարդաշատ վայրում է։ Մեր տեղեկություններով, Լիբանանի ապահովական մարմինները քննություն են սկսել՝ դեպքի մանրամասները բացահայտելու և հանցագործներին հայտնաբերելու ուղղությամբ։ Լիբանանում երկար ժամանակ է՝ հայկական կենտրոնների կամ ակումբների շուրջ նման դեպքեր չէին լինում, և եղածը աղմուկ է հանել հայության շրջանում»,- գրել է կայքն իր թելեգրամյան ալիքում և հրապարակել տեսանյութ։
Նյութի աղբյուր՝ https://panorama.am/am/news/2025/04/03/%D4%B2%D5%A5%D5%B5%D6%80%D5%B8%D6%82%D5%A9-%D5%AF%D6%80%D5%A1%D5%AF%D5%A5%D5%AC/3128273
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել