ՔՊ-ական Կոնջորյան Հայկոն լրագրողներին ԱԺ-ում վստահեցրել է, որ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անդոնի հարցով էթիկայի հանձնաժողով ստեղծելուն: Միաժամանակ Հայկոն հայտնել է, որ ՔՊ-ն աշխատում է ԱԺ-ում մշտական հիմունքներով գործող էթիկայի հձննաժողով ստեղծելու շուրջ, և հույս ունի, որ ընդդիմությունը, որի ձաները ևս անհրաժեշտ են լինելու, կհամագոծացի ՔՊ-ի հետ:

Կոնջորյան Հայկոն ակնհայտորեն դաղալություն է արել, քանի որ հարց է առաջանում՝ ինքն իրեն որպես անաչառ քաղաքական ուժ համարող ՔՊ-ն ինչո՞ւ է Անդոնի դատապարտելի վարքին հստտակ գնահատական տալուց խուսափում, հրաժարվում քննել: Եթե փաստը կա, բայց հրաժարվում են տալ հստակ գանատական, ապա ի՞նչ երաշխիք, որ մշտական հիմունքներով գործելիք էթիկայի հանձնաժողովը լինելու է արդյունավետ ու անաչառ, կամ ի՞նչ երաշխիք, որ նմանօրինակ դեպքերը չեն կրկնվելու ապագայում: Հայկոների ստեղծելիք հաննձաժողովում ընտրողաբա՞ր են մոտենալու խնդիրներին, դատապարտելու են միայն ընդդիմադիրների՞ն՝ արդարացնելով իշխանականներին:

Նիկոլն ուղղակի հրահանգել է Անդոնի թեման արագորեն փակել, քանի որ որքան շատ դնեն-վերցնեն, այնքան ավելի մեծ թվով մարդիկ կտեղեկանան այն խայտառակ իրականության մասին, որ ԱԺ-ում ՔՊ-ն է ստեղծել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել