Tert.am-ը գրում է.

Կառավարությունը պատարաստ է կնքել խաղաղության պայմանագիրը. այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ պատասխանելով հարցին, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին առաջ է քաշում նախապայմաններ խաղաղության համաձայնագիրը ստորագրելու համար՝ մասնավորապես նշում է Մինսկի խմբի համանախագահության լուծարում և ՀՀ Սահմանադրության փոփոխություն:

«Հայաստանը պատարաստ է կնքել խաղաղության պայմանագիրը, ընդ որում, այդ հնչեցված մտքերը որպես նախապայմաններ չեմ դիտարկում և կարծում եմ՝ կառավարությունն էլ չի դիտարկում: Խաղաղությունն այլընտրանք չունի, և մեր գործողությունները պետք է միտված լինեն խաղաղության վերջնական հաստատմանը: Թե ինչ կոնցեպտով պետք է առաջ շարժվենք դեպի խաղաղության պայմանգրի կքնումը, կարծում եմ՝ շատ շուտով հանրությանը հայտնի կլինի»,- հայտարարեց նախարարը:

Ինչ վերաբերում է Սահամանդրության փոփոխություններին, Գալյանն ասաց, որ բազմիցս է նշել, որ աշխատում են նոր տեքստի վրա, այս պահին տեքստի մասով մանրամասներ ասել չի կարող, բայց այդ տեքստը չի լինելու գաղտնի, ինչ-որ պահին հանրայնացվելու է և յուրաքանչյուր կետ քննարկվելու է հանրության հետ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել