
Վիլենին իրականում պետք է շնորհակալություն հայտնել, քանի որ Գյումրիում դրսևորած իր պահվածքով նա ևս մեկ անգամ ի ցույց դրեց այն աղետալի իրականութունը, որի ճիրաններում հայտնվել է ՀՀ քաղաքական դաշտը ՔՊ-ի պատճառով: Վիլենն այնպիսի հարված հասցրեց Նիկոլի հեղինակությանը, որ թերևս անհնար է լինելու վերջինիս համար քաղաքականապես վերականգնվելը: Ա՛յ եթե մի երկու ՔՊ-ական էլ ուռի ու փողոցներն ընկնի այնպես, ինչպես դա արեց «սևակասեր» Վիլենը, Հայաստանի պայծառ ապագան անհամեմատ ավելի շուտ կթակի բոլորիս դռները:
Բայց պետք է հասկանալ, թե ինչու է Վիլենը հեռանում, արդյոք կհեռանա՞ր, եթե այսքան վատ չլիներ Նիկոլի վիճակը: Չէր հեռանա, իհարկե, չէին էլ ուշադրություն դարձնելու ու դեռ մի բան էլ լրագորղներին էին դատապարտելու: Բայց քանի որ ՔՊ-ի վարկանիշը մինուս միլիոն է, իսկ Նիկոլը դեռ շատ անելիք ունի, ուստի Վիլենին որոշեցին կորստյան մատնել, որ իբր տպավորություն ստեղծվի, թե կարևորում են պատգամավորական էթիկան ու պետական ինստիտուտները:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/3925
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել