Tert.am-ը գրում է.

Լրագրող, մոտիվատոր Անի Քոչարն իր ֆեյսբուքյան էջում նոր հրապարակում է արել և կիսվել դստեր՝ Մարիայի հետ լուսանկարների շարքով։

«Ծանր քիմիաթերապիաները շատ բան են ջնջել իմ հիշողությունից, բայց կան դրվագներ, որոնք ես հիշում եմ այնքան վառ ու մանրամասն, կարծես թե հենց երեկ է տեղի ունեցել: Այդ պատկերները գլխումս են ու սրտումս. դրանցից է առաջնեկիս լույս աշխարհ գալը. Դավիթիս ծնունդի ամեն մի ակնթարթը անվնաս է հիշողությանս մեջ:

Նույնկերպ Մարիայինս (այժմ էլ ընկերություն չեմ անում հիշողության հետ. քիմիաներից հետո քովիդ, հետո բազմաթիվ նարկոզները...:

Այն, որ ասում եմ՝ մայրությունը լավագույնն է, ինչ ինձ հետ պատահել է այս կյանքում, լոկ խոսքեր չեն: Ինձ համար աշխարհի և ոչ մի հաջողություն ու փառք, ոչ մի ձեռքբերում և ունեցվածք ոչինչ է երեխաներիս գոյության համեմատությամբ:

Ես խրախուսում եմ ծնելիությունն ու բազմազավակությունը և ես չեմ ողջունում մերօրյա միտումնավոր քարոզը երեխա չունենալու (թե բա կյանքը մի անգամ է տրված՝ ապրիր քեզ համար կամ առանց երեխաներ էլ կարող ես երջանիկ լինել):

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել