
Սիրելի´ գյումրեցիներ,
ուզում եմ իմ խորին երախտագիտության ու շնորհակալության խոսքն ասել ձեզ` քաղաքի ապագայի նկատմամբ անտարբեր չլինելու, ընտրության գնալու համար:
Շնորհակալ եմ մեր քաղաքական ուժին` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը վստահության կարևոր քվե տալու, մեր Սարիկին հավատալու, քաղաքի վաղվա օրվա մասին մտածելու համար:
Ձեր քվեն իր որոշիչ դերն ու ազդեցությունն է թողնելու Գյումրու հետագա զարգացման հարցում: Մենք ստանձնել ենք Գյումրին զարգացող քաղաք դարձնելու պարտավորությունը և մեր բոլոր քայերը միտված են դրան:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=pfbid06UFH44ssG3TzSfWibDsqPkpTdtEtqjTwhqHnd7HFjvApxxBR8VQ3pC6y7xtC9byNl&id=100063728439529
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել