ADA համալսարանում անցկացված «Դեպի նոր աշխարհակարգ» խորագրով միջազգային ֆորումի ժամանակ Նիկոլի սիրո օբյեկտ Իլհամը հերթական սպառալիքներն է հնչեցրել Հայաստանի հասցեին՝ պնդելով, թե Ադրբեջանի հարցում Հայաստանի քաղաքական իսթեբլիշմենթում տարակարծություններ չկան, իսկ հարցն ընդամենը մարտավարութանն ու բառապաշարին են առնչվում, ուստի, ըստ Իլհամի, իրենք պետք է պատրաստ լինեն. քանի դեռ խաղաղության պայմանագիր չի կնքվել, և Հայաստանը ամբողջությամբ չի հրաժարվել Ադրբեջանի նկատմամբ բոլոր տարածքային պահանջներից, Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու իր վարքագծում անկեղծություն չի դրսևորել, նոր ռազմական առճակատման վտանգը միշտ կլինի:

Փստորեն՝ Իլհամը չի գնահատել Նիկոլի աննախադեպ ջանքերը՝ դուր գալու Մեհրիբանին, հաճոյանալու ազերիներին, շոյելու Էրդողանի բեղերը: Թուրքը, շատ լավ հասկանալով, որ Արդբեջանի հարցում ոչ մի միասնականություն էլ Հայաստանում չկա, քանի որ ընդդիությունը, հակառակ Նիկոլի, չի կորցրել ազգային արժանապատվությունը, այնումանեյնիվ Նիկոլին էլ է «ֆաշիստ» հռչակել՝ հասկացնելով, որ առիթի դեպքում մտադիր են Երևան ներխուժել:

Արդյոք Իլհամի այս հայտարարությունից ՔՊ-ում կանե՞ն հետություններ, եթե այո, ապա ինչպիսի՞: Ենթադրելի է, որ կսկսեն է՛լ ավելի ստորանալ ու բարոյապես ինքնաոչնչացվել՝ կարծելով, թե կարող են Իլհամին ինչ-որ բան ապացուցել: Մինչդեռ Իլհամն էլ, Էրդողանն էլ սպասում են Իրանի դեմ գործողությունների, որ մի հարվածով լուծեն նախ՝ Սյունքի ու Սևանի, հետո՝ Աննայի ննջարանի հարցերը, և հենց այդ մասին է Իլհամի հայտարաությունը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել