
ՔՊ-ականները, մեկը, մյուսին հերթ չտալով, այս օրերին անընդհատ թիրախավորում են ընդդիմութանը՝ Գյումրիի թեմայով: Մարտուն Գրիգորյանի որոշումը սրանց շատ մեծ անակնկալի է բերել ու սրտները դող գցել, որ Գյումրիից կարող է շատ ավելի մեծ պրոցես սկզբնավորվել, որը վերջում կարող է պսակվել մեծ հաջողությամբ՝ Նիկոլին տապալելով: Էմուլի ստատուսը նրա սրտում ծվարած վախերի հետևանք է, քանի որ շատ լավ հասկանում են՝ օբյեկտիվորեն չունեն որևիցե հանրային աջակցություն, իսկ Սարիկի խփած տոկոսի առյուծի բաժինն իրականում ֆեյք է, քանի որ վարչական և այլ տեսակի ռեսուրսների չարաշահման արդյունք է:
Ամենաշատը, սակայն, էմուլներին ընդդիմության միաբանվելն է վախեցնում, քանզի գիտեն՝ «Գյուղ կագնի գերան կկորտի» ասացվածքը երբեք իր արդիականոթյունը չի կորցնում հատկապես այն դեպքումլ, երբ գերանը վաղուց փուչ է ու իրենից ոչինչ չի ներկայացնում:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/3952
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել