ՀՖՖ նախագահ Մելիքբեկյան Արմենն է հստակեցրել իր դիրքորոշումը սեփական հետագայի վերաբերյալ ու պնդել, որ չի պատրաստվում հրաժարական ներկայացնել, քանի որ, ըստ նրա, հրաժարականը ինստիտուցիոնալ խնդիր է. կարելի է տեսնել միայն վատը և չտեսնել նաև լավը: Միաժամանակ նա տրտնջացել է, թե երբ հայկական ֆուտբոլն ունենում է հաջողություններ, ՀՖՖ-ին չեն հիշում, իսկ անհաջողության դեպքում իրեն են թիրախավարում՝ ուրանալով «արած-դրածը»:
Մելիքբեկյան Արմենի «դուխի» աղբյուրն անձամբ Նիկոլն է, իհարկե, որի համար սրանից ավելի լավ թեկնածու այս պաշտոնում չի կարող լինել երկու պատճառով՝ առաջին՝ հայկական ֆուտբոլի անկումն էապես արագացնելու, երկրորդ՝ «ուտելու» հարցում առավելագույն թափանցիկություն ցուցաբերելու. Արմենն ապացուցել է, որ առանց վերադասի թողտվության ու գիտության մի պատառ անգամ չի դնում բերանը:
Եթե Հայաստանը նորմալ իշխանություն ունենար, հատկապես վրացիների հետ խաղերում զրոյական արդյունք ցույց տալուց հետո ՀՖՖ-ն պետք է այնպես վերաֆորմատավորվեր, որ նախկինից բան չմնար: Պետք է քանդվեր ու նմորից ստեղծվեր, իսկ Արմենն էլ գուցե պետք է դատվեր կամ առնվազը երկրից արտաքսվեր,այլ ոչ թե դրսում դեռ մի բան էլ պաշտոն ստանար:
Բայց ինչո՞ւ արտաքսվի, եթե հայկական ֆուտբոլի վրա Նիկոլը թքած ունի՝ չնայած մի ժամանակ խոստանում էր Հայաստանն աշխարհի չեմպիոն դարձնել այս սպորտաձևում: Ինչ որ խոստացել է, պետք է դրա հակառակն ընկալել ու սրտին մոտ չընդունել:

Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/3962
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել