ՔՊ-ական բառիգ Հովհաննիսյան Արթուրը, անդրադառնալով հարցին՝ ինչո՞ւ իրավապահները որևէ արձագանք չեն տվել Սարիկի հնչեցրած այն մտքին, թե գյումրեցիները գումարի դիմաց ազատվել են Արցախում ծառայությունից, հույս է հայտնել, որ քաղաքաի բնակիչները հաշվի կառնեն բանավեճի ընթացքում հնչած տեքստերից և Սարիկի ծրագրային այն դրույթներից, որ ներկայացրել է գյումրեցու ապագան «ավելի լավը» դարձնելու համար: Միաժամանակ «Բառիգը» ասել է, որ չի ցանկանում գնալ «դավադրությունների տեսութան» դաշտ:

ՔՊ-ականը, ըստ էության, չի կարողացել իրեն ուղղված հարցին տալ հոդաբաշխ պատասխան, քանի որ Սարիկն այնպիսի բան է հայտարարել, որ նույնիսկ լեզվախաղի մեջ վարժ Նիկոլը չի կարող այսօր դրա պատասխանը տալ ու տակից դուրս գալ:

Բայց ինչո՞ւ է Սարիկն այդպես արտահայտվել: Դուրս է տվել, քանի որ ցանկացել է Նիկոլի առաջ որպես զտարյուն ՔՊ-ական հանդես գալ՝ կարծելով, թե Նիկոլին հաճոյանալն է այն միակ պայմանը, որ կարող է իրական արդյունք տալ: Արդյունքում Սարիկը ոչ միայն իրեն, այլև տարատեսակ բառիգներին դրել է այնպիսի մի վիճակում, որի մասին Նիկոլն անգամ իր «կաշմառներում» չէր կարող պատկերացնել. Սարիկը փաստացի ֆուֆլու է դարձել:

Գյումրեցիին, անկակսած, կանի ու արդեն իսկ արել է լրջագույն հետևություններ, որոնցից ամենագլխավորը սեփական ապագան ՔՊ-ի հետ չկապելն է՝ քաղաքակն ուժ, որ «Ապագա կա ապագա» գոռալով պարզապես ջախջախեց Հայաստանը՝ անգամ թաց տեղ չթողնելով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել