Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Քննարկվել են երկկողմ հարաբերություններըտարածաշրջանային եւ գլոբալ հարցերայդ թվում՝ Ուկրաինայում կարգավորման հարցըբանակցությունների արդյունքներից հետո հայտնել է Թուրքիայի ղեկավարի աշխատակազմը։

«Զրույցի ընթացքում քննարկվել են Թուրքիայի եւ Ռուսաստանի երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային եւ գլոբալ հարցեր։ Նախագահ Էրդողանը նշել է, որ Թուրքիայի եւ Ռուսաստանի համագործակցությունը առանցքային է տարածաշրջանային խնդիրների լուծման համար, որ Թուրքիան ուշադրությամբ հետեւում է Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ շարունակվող պատերազմին վերջ տալու համար սկսված գործընթացին, եւ որ Թուրքիան պատրաստ է ցուցաբերել ցանկացած աջակցություն, ներառյալ խաղաղ բանակցությունների կազմակերպումը, որպեսզի ապահովվի արժանապատիվ եւ տեւական խաղաղություն»,- նշվել է հաղորդագրությունում։

«Նախագահ Էրդողանը հայտնել է, որ մտածված քայլերը, որոնք կձեռնարկվեն Սեւ ծովում առեւտրային նավագնացության անվտանգությունն ապահովելու համար, կնպաստեն խաղաղ գործընթացին, եւ որ Թուրքիան շարունակում է գործել իր մասով՝ թույլ չտալու, որ Սեւ ծովը դառնա հակամարտության գոտի», - նշվել է տեքստում։

Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում նաեւ հայտնել է, որ Անկարան մեծ նշանակություն է տալիս Սիրիայի հարցում Ռուսաստանի հետ համագործակցությանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել