Խնդիրները լուծվելուց հետո կարող եմ ասել՝ քաղաքապետ կդառնանք, որովհետև թեկնածուներից մեկն իր խոսքը չի ասել: Այս մասին հրավիրված ասուլիսին ասաց Կոմունիստական կուսակցության քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը, ով երեկվա Գյումրու ավագանու ընտրությունների արդյունքներում 2-րդ ամենաշատ ձայներ ստացած թեկնածուն է:

Նա նշեց, որ վատ արդյունքներ չեն ունեցել: «Տեսել եմ, որ ամբողջ պետությունն իր ողջ լծակներով աշխատել է մեր դեմ: Բոլորդ տեսել եք՝ ոնց  է արվել, ինչքան դրսից մարդ է բերվել, երկրի բոլոր մարզպետները նախարարները, պատգամավորներն այստեղ են եղել: Տեղեկություն ունենք, որ զինվորներին կանչել, ասել են՝ զանգեք ձեր ծնողներին»,- պատմեց Ղուկասյանը:

Նա նշեց, որ հիմա էլ է ասում՝ 300 սպարտացիների պես մեր ժողովուրդը կանգնեց պետական ապարատի դիմաց՝ առանց պոնչիկ-պեռաժկի ու առանց 20 հազար դրամ բաժանելու, այլ գաղափարի շուրջ հավաքվելով ՔՊ-ին դեմ քվեարկեց ու կանգնեց իր կողքին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել