Հայտնի են դարձել Գյումրու 82 ընտրատեղամասերից 81-ի արդյունքները: Ըստ այդմ՝ որևէ քաղաքական ուժ չի կարողացել հավաքել 50+1%. Սարիկը հավաքել է ձայների մոտ 36%-ը, Վարդան Ղուկասյանը՝ ավելի քան 20%-ը, Կարեն Սիմոնյանը՝ մոտ 6%, «Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինքի թեկնածու Մարտուն Գրիգորյանը՝ 15.5%, «Իմ հզոր համայնք» կուսակցության թեկնածու Ռուբեն Մխիթարյանը՝ 8.8%, «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ 1658 քվե, «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական» կուսակցությունը՝ 642 քվե, «Եվրադաշինք» կուսակցությունների դաշինքը՝ 2071, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը՝ 1387 քվե։ Ռուբեն Մխիթարյանն ու Կարեն Սիմոնյանը հայտարարել են, որ կմիանան երկրորդ տեղը զբաղեցնող ընդդիմադիր թեկնածու Վարդան Ղուկասյանին, ինչն էականորեն կմեծացնի ընդդիմության հնարավարությունները:

Փաստը որ, Նիկոլի Սարիկը, չնայած ՔՊ-ականների ինքնավստահությանը, չի կարողացել բավարար թվով ձայներ հավաքել՝ միանձնյա իշխանություն ձևավորելու, խոսում է այն մասին, որ ՔՊ-ի վիճակն իսկապես վատ է: Ի դեպ՝ այս իմաստով ոչ պակաս խոսուն է ստացվել նաև Փարաքարի ընտրությունների արդյունքը, որտեղ ևս հաղթել է ընդդիմադիր թենածուն: Սարիկի գրանցած արդյունքներին հնարավոր է եղել հասնել բացառապես վարչական և այլ ռեսուրսների կիրառման հետևանքով. բազմաթիվ խախտումներ են այս ընտրություններում գրանցվել, որոնք պե՛տք է ունենան իրավական հետևանքներ: Դժվար չէ պատկերացնել, թե որքան կլիներ Սարիկի խփած տոկոսը, եթե լծակներ չկիրառվեին,սակայն այս պատկերն էլ բավական է,որպեսզի առաջիկայում լրջագույն պրոցեսներ գեներացվեն: Նիկոլի իշխանությունը սարսափելի թուլացած է, և հիմա մնում է միայն համածմբվել ու վճռական հարված հասցնել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել