Հ1-ով հեռարձակված բանավեճը ևս մեկ անգամ ի ցույց դրեց այն ճշմարտությունը, որ ՔՊ-ն գյումրեցիիներին իրական առաջարկ ու ասելիք չունի: Սարիկն իր օպոնենտների ֆոնին այնքան խղճուկ տեսք ուներ, ասես թրջված մուկ լիներ՝չգտնելով համոզիչ հակափաստարկներ. Այնքան ասելիք չուներ, որ կախվել էր «հայաթ» բառից, որի ծագումնաբանությունից էլ տեղյակ չէր: Սարիկին տեղեկացնենք, որ այդ բառն իրականում ունի արաբական ծագում ու նշանակում է կյանք: Ի դեպ՝ արաբերենից անցել է նաև պարսկերենին՝ պահպանելով իր նշանակությունը: Մինչդեռ հայտնի է, որ թուրքերն այս տարածաշրջանում անհամեմատ ավելի ուշ են հայտնվել, քան արաբներն ու առավել ևս պարսիկները: Հետևաբար՝ «հայաթ»-ը արաբերեն բառ է, որի մասին, իհարկե, Սարիկին չեն տեղեկացրել,իսկ չեն տեղեկացրել,քանի որ Սարիկից խելացի չեն նաև մյուս ՔՊ-ականները:

Ասում են՝ բանավեճից հետո Նիկոլն ընկել է ցնցումների մեջ՝ հասկանալով, որ պրակտիկորեն զրոյական է Սարիկի շանսը՝ տարածելու Գյումրիում ՔՊ-ի իշխանությունը: Նիկոլը չի սխալվել, իհարկե. ինչ-ինչ, բայց քաղաքական «նյուխը» դեռ տեղն է մնացել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել