Այսօր բժշկական պաշարներով և պարենով բեռնված բեռնատարները կանցնեն Մարգարա կամուրջով դեպի Սիրիա՝ ուղարկելու մարդասիրական օգնությունը: Այս մասին X-ում գրել է ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը:

«Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել թուրք գործընկերներին այս մարդասիրական առաքելության հետ համագործակցության համար»,-գրել է նա:

Հիշեցնենք որ հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետը 10 օրով բացվեց Թուրքիայի տարածքով Սիրիա հումանիտար բեռներ ուղարկելու համար։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել