
Ընդամենը հինգ տարի առաջ մենք հպարտությամբ իշխում էինք Մռավի լեռներից մինչև Ջրականի հարթավայր ընկած լայնածավալ տարածքներում, Վարդենիսը, Ջերմուկը Գորիսը, Կապանը խորը թիկունք էին, Դադիվանքը, Ամարասը, Գանձասարն ու Ծիծեռնավանքը հայահունչ պատարագների կենտրոն, իսկ Ստեփանակերտը՝ Երևանից, Գյումրիից ու Վանաձորից հետո Հայաստանի չորրորդ խոշոր քաղաքը։
Այժմ՝ թուլամորթաբար և փոքրոգորեն դեգրադացվելով, տենդագին կերպով քրքրում ենք ինչ-որ խորհրդային քարտեզներ, որպեսզի գոնե որևէ չնչին արոտավայր մնա Հայաստանին չգիտես, թե ինչպես իրականացվող ինչ-որ «սահմանազատման գործընթացում»։
Իսկ ամենասարսափելին այն է, որ սա ներկայացվում է, իբրև թե, մեր բնականոն վիճակ, ինքնիշխանության ամրապնդում և այլ նման ցնորաբանություններ։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vardan.voskanian/posts/pfbid0zDE4V7vY1t7vwhZCs7PxWEQrG5uxLz2XXbTBDUMdoM7Sh6Wwe33b3WofuDFtb2vSl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել