Հայաստանի կանանց հավաքականի առաջատար խաղացող Ինգա Մանուչարյանը, հանդես գալով Հունաստանի 2-րդ դիվիզիոնը ներկայացնող «Օլիմպիակոս Վոլու» ակումբում, ցուցադրել է փայլուն արդյունքներ։ 20 տուրի ընթացքում նա գրանցել է ռեկորդային 437 միավոր՝ դառնալով կանոնավոր առաջնության պատմության ամենաշատ միավոր վաստակած խաղացողը։ Մանուչարյանը միջինում հավաքել է 22 միավոր յուրաքանչյուր խաղում։ «Օլիմպիակոս Վոլու»-ն ընդամենը մեկ միավորի պատճառով չի կարողացել դուրս գալ առաջնության փլեյ-օֆֆ փուլ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել