Արդեն 2 շաբաթ է՝ Երևան քաղաքի՝ ժողովրդին հայտնի «Կորեայի ձոր»-ում դիտահորից թուրս թափվող կեղտաջրերը մի իսկական պատուհաս են դարձել բնակիչների համար։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Շրջանցիկ թունել 66 տան հարևանությամբ դիտահորից դուրս թափվող կեղտաջրերը ողողում են ամբողջ փողոցը, լցվում բնակիչների տների նկուղներ, բակեր, պատերից ներծծվելով՝ հայտնվում տների ներսում։
Բնակիչներն ասում են․ «Էս 2 շաբաթից ավելի է՝ հայտնվել ենք այս դժոխային իրավիճակում։ Հատկապես առավոտյան ու երեկոյան ժամերին այնքան ուժեղ է լինում կեղտաջրերի հոսքը, որ այստեղով անցնել չի լինում։ Տները քայքայվում են, մեր առողջությունը՝ նույնպես, էլ չգիտենք «Վեոլիա ջրին» ինչ լեզվով ասենք, որ գան էս խնդիրը վերացնեն։ Ամեն անգամ մեզ պատասխանում են, որ սա իրենց գործը չէ և պետք է բնակիչները խնդիրը վերացնեն։ Միայն Արաբկիրի թաղապետերանի կոմունալից են եկել ու վստահեցրել, որ այսօր, վաղը խնդիրը կլուծեն «Վեոլիա ջրի» հետ համատեղ։
Սա ոչ առաջին դեպքն է ոչ վերջին։ Կոյուղագծերը արդեն մաշվել են, վնասվել ու դիտահորի խցանում բացելը ընդամեն ժամանակավոր լուծում է։ Խնդրում ենք, որ այնպիսի աշխատանքներ կատարեն, որ այլևս նման խնդրի առաջ չկանգնենք»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել