ՔՊ-ական Ղազարյան Թագուշը, գովաբանելով Հռոմի ստատուտի ընդունումը, հայտարարել է, թե դրա շնորհիվ է, որ հնարավոր է եղել իրավիճակը հանդարտեցնել, բանակցել, դելիմիտացված սահման ունենալ. Հայաստանն իր դիրքերը չափազանց լավացրել է այն օրվանից, երբ ընդունեց Հռոմի ստատուտը:

Հիշո՞ւմ եք՝ ինչ հիմնավորումներ էին բերում ՔՊ-ականները, երբ Հռոմի ստատուտն էին ընդունում: Նրանք խոստանում էին, որ շնորհիվ դրա հնարավոր կլինի Ադրբեջանին պատասխանատվության ենթարկել, շնորհիվ դրա Արևմուտքը կդառնա Հայաստանի դաշնակիցն ու Բաքուն կզղջա, որ 2020-ին պատերազմ է սկսել և այլն:

Թագուշի փաստարկներն այդ ֆոնին ուղղակի ծիծաղելի են թվում: Ըստ Թագուշի, փաստորեն, Տավուշի՝ լավագույնս կահավորված դիրքերը թուրքին հանձնելը դելիմիտացի է: Եթե դելիմիտացիա կամ դեմարկացի է, և եթե Իլհամը, Հռոմի ստատուտից լցնելով տակը, համաձայնվել է դեմարկացիայի ենթարկվել, ինչո՞ւ Նիկոլի խաղաղության թուղթը չի ստորագրում, չեն ցանկանում ճանաչել Հայաստանի 29,8 հազ. քկմ տարածքը՝ սպասելով աշխարհաքաղաքական հարմար պահի՝ մտնելու Երևան: Հռոմի ստատուստն ընդամենը հեթական սեպը խրեց Երևանի ու Մոսկվայի միջև, ինչի դիմաց Հայաստանը չստացավ ոչինչ, այլ ընդամենն է՛լ ավելի ամրապնդվեց Մոսկվա-Բաքու կապը, ինչը մեզ համար մահացու է հատկապես մի դեպքում, երբ Արևմուտքը ոչ մի երաշխիք ցայսօր մեզ չի տալիս:

Թագուշի շեֆը ստատուտն ընդունեց, որ պահի իր իշխանությունը, իսկ եթե վաղը պետք լինի ասենք Երևանը Ադրբեջանի երկրորդ մայրաքաղաք ճանաչել, դա էլ կանի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել