Tert.am-ը գրում է․

ՔԿ ներկայացուցիչներն ընդունել են ոստիկանության Վանաձորի բաժնում խոշտանգման ենթարկված արցախցի Տիգրան Ուլուբաբյանին և նրա փաստաբան Ռոման Երիցյանին։ Այս պահին նրանք ՔԿ շենքում են, իսկ քաղաքացիները, որոնք փակել էին ճանապարհը՝ ի նշան բողոքի՝ արդեն բացել են փողոցը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՔԿ շենքի մոտ լարված իրավիճակ է։ Քաղաքացիները փակել են ՀՀ Քննչական կոմիտե տանող ճանապարհը՝ պահանջելով պատժել օրեր առաջ արցախցի Տիգրան Ուլուբաբյանին խոշտանգած ոստիկաններին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել