Մուրազի Բորիկը կոչ է արել Սերժ Սարգսյանի թիմին արդար մրցակցային պայմաններում մտնել քաղաքական դաշտում մրցապայքարի մեջ, որ ժողովուրդն ընդդիմադիր համարի: Ըստ Բորիկի՝ այս տրամաբանությամբ է, որ թիրախավորվում են Թևանյան Անդոն, «Մայր Հայաստանը», «Հայաստան» դաշինքն ու Քոչարյանը. այս ուժերը խանգարում են ՀՀԿ-ին՝ դիտվելու շանս ունեցող ընդդիմադիր քաղաքական ուժ:

Նախ՝ արձանագրենք, որ նույն Սերժ Սարգսյանը, որին պախարակելու հաշվին իր փորն է հաստացնում Բորիկը, մեկ անգամ չէ, որ հայտարարել է՝ չունի քաղաքական հավակնություններ, ապա՝ հարց է ծագում՝ Բորիկին ինչո՞ւ է թվում, թե շանս ունեցողն ասենք Թևանյան Անդոն է, երբ նույնիսկ նրան հասարակության մեջ կարգին էլ չեն ճանաչում, ճանաչողներին էլ հայտի է, թե ով է նա իրականում:

Ընդհանուր առմամբ ընդդիմադիր դաշտի անկումը կրում է համապարփակ բնույթ, ինչին, իհարկե, նպաստում է անդոյաբորիկական քարոզը, երբ բոլորի աչքի առաջ մի ընդդիմադիր թևը կրծում է մյուսի ջղերը: Եթե ՀՀԿ-ի կողմից պատասխան է հնչում Սարգսյանի հասցեին հնչող մերկապարանոց մեղադրանքներին, փորձ է արվում հակազդել բորիկների ստերին, արդոք դա նշանակո՞ւմ է, որ ՀՀԿ-ն հավասար մրցակցային պայամնների չի ձգտում: Ի՞նչ անեն, նստեն, ականջները կախեն ու տեսնեն, թե ինչպս են Բորիկի տերերն ամենօրյա ռեժիմով սո՞ւտ տարածում:

Դա չի լինելու, քանի որ հասարակությունը ճշմարտությունն իմանալու իրավունք ունի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել