Ուկրաինական կողմի հետ հրադադարի պայմանագիր ունենք, համաձայնության ենք փորձում հասնել Ռուսաստանի հետ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Երկուշաբթի մի փոքր ավելին կիմանանք: Պուտինի հետ քննարկումները լավ են ընթանում, բայց իրավիճակը շատ բարդ է»,- ասել է նա։
Թրամփի խոսքով՝ «մի քիչ կատակում էր», երբ խոստանում էր 24 ժամում ավարտել պատերազմը։ Միևնույն ժամանակ՝ նա մնում է նույն համոզման, որ ի վերջո՝ կկարողանա վերջ դնել պատերազմին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել