Այսօր՝ մայիսի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Չարբախում, որն ավելի շատ հայտնի է՝ որպես փոսի հատված՝ Պոպովի փողոցի տներից մեկի դիմաց ավտոմեքենայում պայթյուն է տեղի ունեցել: 
Նշված փողոցում հայտնաբերվել է «Toyota Corola» մակնիշի ավտոմեքենա, որի դիմապակին և հետևի ապակին՝ շպրտված:
Ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի, իսկ նշված վայրից մեկ հոգի, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ դեպքի վայրում հավաքվածների՝ օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկբերի հերթապահ խումբը, տեղափոխվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն: 
Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և հիվանդանոց տեղափոխվածի ինքնությունը: 
 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել