
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորել է նորընտիր Հռոմի Պապին։
«Մեծ պատիվ է գիտակցել, որ նա առաջին ամերիկացի պապն է։ Ի՜նչ ոգևորություն և ի՜նչ մեծ պատիվ մեր երկրի համար։ Անհամբեր սպասում եմ Լեո XIV Պապի հետ հանդիպմանը: Շատ նշանակալից պահ է լինելու»,- գրել է Դոնալդ Թրամփը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել