Tert.am-ը գրում է․

Միացյալ Նահանգները Ռուսաստանին զենք չի մատակարարել: ԱՄՆ-ն օգնություն չի ցուցաբերում Ռուսաստանին: Ռուսաստանի դեմ սահմանված բոլոր պատժամիջոցները ուժի մեջ են: Ինչպես փոխանցում է  The Guardian-ը, այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

«Դրանք բավականին կոշտ են։ … Ուզում եմ ասել, որ մենք որևէ քայլ չենք ձեռնարկել այս խնդիրներից որևէ մեկը մեղմելու համար: Այդ խնդիրները դեռ կան, բայց մենք կարծում ենք, որ կառուցողական չէ, որ ես այսօր դուրս գամ այստեղ և սկսեմ սպառնալիքներ հնչեցնել, թե ինչ ենք անելու, եթե Ռուսաստանը «ոչ» ասի: Հուսանք, որ նրանք ՝  «այո»,- կասեն։ Եթե Ռուսաստանն «այո» ասի, դա շատ լավ նորություն կլինի, և մենք կսկսենք այս գործընթացը և կանենք ամեն ինչ, որպեսզի այն առաջ տանենք: Եթե նրանք «ոչ» ասեն, ապա ակնհայտ է, որ մենք պետք է ուսումնասիրենք դա և մի տեսակ պարզենք, թե որն է մեր դիրքն աշխարհում և որոնք են նրանց իրական մտադրությունները: Եթե նրանք «ոչ» ասեն, դա մեզ շատ բան կպատմի նրանց նպատակների և մտածելակերպի մասին, բայց ես չեմ ուզում դրան անդրադառնալ, քանի դեռ նրանք մեզ չեն պատասխանել»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել