
Tert.am-ը գրում է․
Ավստրիայում կարմիր Hyundai i20 մեքենայի վարորդը զոհվել է 564 մայրուղու վրա բեռնատարին բախվելուց հետո. երկու տարի առաջ նույն մայրուղու վրա նույն հանգամանքներում զոհվել էր նրա քույրը. վերջինս նույնպես վարել է կարմիր Hyundai, որով էլ բախվել է բեռնատարին, գրում է Bild-ը:
Վթարը տեղի է ունեցել Նիդերնոյկիրխեն փոքր համայնքում։ Տղամարդը մեքենան վարում էր հարթ ճանապարհի վրա. նա, ըստ երևույթին, հանկարծակի շրջվել է դեպի հանդիպակաց ճանապարհը և մխրճվել բեռնատարի մեջ: Երկու մեքենաներն էլ ընկել են ձորը։ Բեռնատարի վարորդը ստացել է թեթև վնասվածքներ, իսկ Hyundai-ի վարորդը մահացել է։
Փրկարարները զոհվածին ճանաչել են. նա այն կնոջ եղբայր էր, որին նույնպես կարմիր մեքենայից դուրս են բերել 19 ամիս առաջ տեղի ունեցած վթարից հետո, գրում է Kronen Zeitung թերթը։ Քույրը կարմիր Hyundai i20-ով ընթանալիս էր եղել նույն ճանապարհով և բախվել էր հանդիպակաց բեռնատարին: Երկուսն էլ ընկել էին ձորը: Բեռնատարի վարորդը ողջ էր մնացել, իսկ կինը՝ ոչ:
Երկու վթարի դեպքում էլ անհայտ է, թե ինչու են վարորդները բախվել բեռնատարին: