Բորիկի տերերը քարոզչական ծեծված հնարք են գործի դրել. սեփական մեղքերը սկսել են վերագրել երրորդ նախագահին ու նրա թիմին: Օրինակ՝ Բորիկը հայտարարում է, որ Սերժ Սարգսյանն է նախահարձակ եղել երկրորդ նախագահի դեմ: «…Ամենայն հավանականությամբ, Սարգսյանը կարծում էր, թե նախկին տակտիկան կաշխատի քարոզչական գործիքներով հարվածել 2-րդ նախագահին, իսկ երբ պատասխան պահանջեն, կհայտարարեն, թե խոսող գլուխները իրենց հետ կապ չունեն…»,-մասնավորապես՝բստրել է Բորիկն ու իրականությունը հակառակ ներկայւացրել:

Իսկ իրականությունն այն է, որ ոչ թե Սարգսյանի, այլ Քոչարյանի հետ աֆիլացված մարդիկ, քարոզիչներն ու պատգամավորներն են առաջինը թիրախավորել երրորդ նախագահին ու ՀՀԿ-ին, ինչին ի պատասխան թիրախի տակ հայտնվածները ստիպված են եղել վեցնել նետված ձեռնոցն ու այնպիսի հարցեր ուղղել բորիկներին, որ վերջիններիս այլ բան չի մնացել, քան նման ստերի տարածումը: Ընդ որում՝ ի տարբերութուն երրորդ նախագահի թիմի, բորիկները մշտապես խուսափել են պատասխանատվությունից՝ Սարգսյանի դեմ բացահայտ հակաքարոզչություն տանողներից փորձելով հեռավորություն պահպանել մի դեպքում, երբ անձամբ են դրանց ֆինանսավորել:

Այստեղ էական է հասկանալ, թե ինչու է կարևոր արձանագրել, թե ով է առաջինը սկսել: Կարևոր է, քանի որ այն, ինչ որ տեղի է ունենում հիմա, ոչ այլ ինչ է, քան Նիկոլի դիրքերի ամրապնդում, ուստի կարևոր է հասկնալ, թե ով է առաջինը փորձել ընդդիմությանը պառակտել, Նիկոլին գոհացնել: Այս իմաստով բորիկները չունեն ոչ մի փաստարկ՝ համոզելու, որ նախահարձակ ոչ թե իրենք, այլ երրորդ նախագահի թիմն է եղել, և հենց չունենալու պատճառով է, որ Բորիկը նման անբարո պնդումներ է արել:

ՀՀԿ-ն երբեք նախահարձակ չի եղել՝շատ լավ հասկանալով, որ ընդդիմության թևերի միջև գզվռտոցը չի կարող բխել երկրի շահերից: Ցավոք, ոմանք թքած ունեն այդ շահերի վրա ու առաջնային են համարում սեփական էգոն ցանկացած գնով շոյելը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել