Բորիկը նախկին իշխանութուններին մեղադրել էր ՔՊ-ին գաղափարապես մոտ լինելու համար՝ իր այդ աբսուրդային թեզը հիմնավորելով նրանով, որ Սերժ Սարգսյանի օրոք՝ 2017-ին, Հայաստանը ստորագրել էր ԵՄ-ի հետ «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագիրը կամ CEPA-ն: Ի դեպ՝ ուշագրավ է, որ 2017-ի նոյեմբերի 24-ին նախատեսված պայմանագրի ստորագրումից առաջ Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստան էր այցելել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ում ընդունել էր նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։ Նոյեմբերի 21-ին տեղի էին ունեցել Էդվարդ Նալբանդյանի և Սերգեյ Լավրովի բանակցությունները: Անդրադառնալով Հայաստան-ԵՄ համաձայնագրին՝ նոյեմբերի 24-ին Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը կարծիք էր հայտնել, որ Հայաստանն ինքնիշխան պետություն է և իրավունք ունի՝ մասնակցելու ցանկացած պայմանագրի և միավորման, որոնք չեն հակասում նախկինում ստանձնած պարտավորություններին։ Այս դրվագը չափազանց էական է այն առումով, որ փաստում է Սարգսյանի արտաքին քաղաքականությանը բնորոշ ամենաուժեղ կողմը՝ բալանսավորման ու փոխըմբռնման վրա հիմնված. Արևմուտքի հետ կոնստրուկտիվ եկխոսությունը Մոսկվայում սվիններով չէր ընդունվում, ընդհակառակը՝ Հայաստանը ձեռք էր բերում սուբյեկտայնություն՝ դառնալով գործոն: Մի աշխարհաքաղաքական բևեռի հետ հարաբերությունները չէին կառուցվում կամ խորանում մյուսի հաշվին՝ դրանից պետության ու պետականության համար բխող դրական հետևանքներով:
Հարց՝ Բորիկին՝ որտե՞ղ է այստեղ ՔՊ-ի հետ ՀՀԿ-ի գաղափարական ընդհանրությունը կամ գործողությունների նմանությունը: ՔՊ-ի արտաքին քաղաքականությունը ճիշտ հակառակ տրամաբանության վրա է հիմնված՝ կախված նրանից, թե այս կամ այն ժամանակամիջոցում ով կերաշխավորի Նիկոլի աթոռի ամրությունը, կամ ինչ կթելադրեն պահի տակ Հակոբյան Աննայի արտասահմանյան տերերը, ինչը զարմանալի չէ. չկա պետություն:
Այնպես որ՝ Բորիկի տերերը պետք է մի նոր բան մտածեն՝ Սարգսյանի դեմ հակաքարոզչությունը խեղկատակության չվերածելու համար, եթե, իհարկե, ձեռքի տակ ունեն իրական փաստեր:
Եթե ունենային, Բորիկի՞ն կվարձեին…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: