
Tert.am-ը գրում է.
Գազայի հատվածը պատկանում է պաղեստինցի ժողովրդին և հանդիսանում է պաղեստինյան տարածքի անբաժանելի մասը. այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳ նախարար Վան Ին՝ ընդգծելով, որ Գազայի հատվածի կարգավիճակը բռնի փոխելու ցանկացած փորձ կհանգեցնի ոչ թե խաղաղության, այլ միայն հետագա ցնցումների ու քաոսի։
«Մենք աջակցում ենք Եգիպտոսի և արաբական պետությունների՝ Գազայի հատվածի խաղաղ վերականգնման ծրագրին... Ընդհանուր ընդունված կանոնները չեն կարող խախտվել։ Խոշոր պետությունները, որոնք իսկապես մտահոգ են Գազայի հատվածի բնակչության համար, պետք է նպաստեն կրակի լիարժեք և տևական դադարեցմանը, մեծացնեն մարդասիրական օգնությունը՝ հավատարիմ մնալով «Պաղեստինցիներն են կառավարում Պաղեստինը» սկզբունքին և նպաստեն Գազայի հատվածի վերականգնմանը», - ասել է նախարարը:
Նա ընդգծել է, որ առանց խաղաղ Մերձավոր Արևելքի, ամբողջ աշխարհում խաղաղության մասին խոսք լինել չի կարող. մերձավորարևելյան կարգավորման առանցքը մնում է պաղեստինյան հարցը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: