Մարտի 7-ի առավոտյան ռուսական զորքերը հրթիռներով և ԱԹՍ-ներով զանգվածային հարձակում է գործել Ուկրաինայի էներգետիկ և գազային ենթակառուցվածքների վրա, հայտարարել է Ուկրաինայի էներգետիկայի նախարարության ղեկավար Գերման Գալուշչենկոն։
«Ռուսաստանը շարունակում է իր էներգետիկ տեռորը: Հնարավորության դեպքում փրկարարներն ու էներգետիկներն աշխատում են հետևանքները վերացնելու ուղղությամբ. ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները էներգիայի և գազի մատակարարումը կայունացնելու համար»,- գրել է Գալուշչենկոն Facebook-ում։

Ըստ Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հրամանատարության՝ ՌԴ-ն կիրառել է «Կալիբր», Խ-101 հրթիռներ, Տու-95 ռոմբակոծիչներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել