ՔՊ ղեկավարի և վերնախավի որոշ ներկայացուցիչների խոսքերը, թե հրապարակային քայլերի դեպքում հայ պատանդներն ու գերիներն Ադրբեջանից չեն վերադառնա, ոչինչ չանելու արդարացումներ են:
Սա վտանգավոր պահվածք է. քաղաքացուն ցույց են տալիս, որ խնդիր ունենալու դեպքում պետությունը նրան չի պաշտպանելու:
Երբ 2021թ. հրապարակեցինք Ադրբեջանում հայ գերիների խոշտանգումների վերաբերյալ մեր զեկույցը, ՔՊ վերնախավից որոշ անձինք այն անվանեցին «հնարած տեսարաններ»:
Նման գործելաոճն առավել է արձակում ադրբեջանական իշխանության ձեռքերը, նսեմացնում է պատանդների և գերիների ազատ արձակման համար պայքարը:
Այն պայմաններում, երբ ադրբեջանական իշխանությունն արգելափակում է դատաիրավական ճանապարհները, միջազգային կառույցների աշխատանքը, պետությունը հատկապես պարտավոր է ակտիվ գործել, այդ թվում` հրապարակային դաշտում ու մեծացնել ճնշումը: Հրապարակային քայլերի բացակայությունը մեր օգտին չէ, չի կարելի անպաշտպան թողնել սեփական հայրենակիցներին, հատկապես նրանց, որոնք պայքար են տարել Հայրենիքի համար:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=pfbid02T9gmZz87QhNMdEakMKXQvmevPKoftpd9CPmhoEpUMNNNJJUpoohqVBXawVF2usjql&id=100017676420633
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



