Խոսելով Բաքվում պահվող գերիների թեմայով՝ Սիմոնյան Ալենը հերթական խայտառակ հայտարարությամբ է հանդես եկել՝ հայտարարելով, թե եթե նրանց վերադարձնելու ուղղությամբ տեսանելի քայլեր անեն, ապա գերիները կարող են երբևիցե չվերադառնալ:

Սա նշանակում է, որ Ալենը կա՛մ փորձում է արդարացնել ՔՊ-ի սառնասրտությունը, որն ուղղակի նողկալի է դարձել, կա՛մ փաստում է այն մասին, որ Նիկոլի իշխանության վրա ոչ միայն Իլհամը, այլև աշխարհն այնքան թքած ունի, որ հնարավոր պայքարն ու խնդրի բարձրաձայնումը կարող է է՛լ ավելի վիճակը վատացնել:

Հարց՝ եթե ՔՊ-ական իշխանությունն այդքան ոչնչություն է, ի՞նչ իրավունքով է շարունակում Նիկոլը պետության ղեկին գտնվել: Թե՞ իրականում ոչ մի շահագրգռվածություն էլ չկա ՔՊ-ում՝ գերիներին ու Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը վերադարձնելու, քանի որ այդ դեպքում կարղ են տեղի ունենալ ներքաղաքական անկանխատեսելի իրադարություններ:

Ակհայտ է, որ Իլհամն ու Նիկոլը գերիների հարցում միաբանված են գործում՝ամեն մեկը ելնելով սեփական շահերից ու հաշվարկներից:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել