Tert.am-ը գրում է․

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը պահանջել է անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում ապօրինաբար պահվող հա գերիներին։ Այս մասին հաղորդում է Շվեյցարիայում Հայաստանի դեսպանատունը: 

Մարտի 3-ին Ժնևում մարդու իրավունքների խորհրդի 58-րդ նստաշրջանում ներկայացված իր ելույթում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլկեր Տյուրկն առանձնացրել է Ադրբեջանում ապօրինաբար պահվող բոլոր անձանց, այդ թվում՝ ազգությամբ հայերի խնդիրները՝ նշելով, որ նրանք պետք է անհապաղ ազատ արձակվեն, և արդար դատաքննության նրանց իրավունքները պետք է լիովին պահպանվեն: 

Գերագույն հանձնակատարը նաև ընդգծել է, որ ուշադիր հետևում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններին: Տյուրկը հույս է հայտնել, որ դրանք կհանգեցնեն ճշմարտության հաստատման և հաշտեցման գործընթացի, որին հանձնակատարը պատրաստ է իր աջակցությունը ցուցաբերել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել