Tert.am-ը գրում է․

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կադրային որոշումներ է ընդունել կառավարության տնտեսական բլոկի ձևավորման վերաբերյալ. բլոկը գլխավորում է առաջին փոխվարչապետ Նիկոլայ Սնոպկովը։ Այս մասին հայտնում է ԲելՏԱ գործակալությունը։

Դիմելով Սնոպկովին՝ Բելառուսի նախագահը խորհուրդ է տվել ուշադիր կազմակերպել աշխատանքը պետության ղեկավարի կողմից նշանակված նոր կադրերի հետ և ընտրել համապատասխան հաղորդակցման ոճ։

«Շատ կցանկանայի, Նիկոլայ Գենադևիչ, որպեսզի Դուք զգույշ աշխատեիք, չմոռանայիք, որ նրանք (նոր կադրերը)  նախագահի «երեխաներն» են՝ նրա կողմից նշանակված, այնպես որ չի կարելի նրանց գլխին հարվածել, նրանց հայհոյել և անգամ բղավել նրանց վրա», - ասել է Լուկաշենկոն՝ բացատրելով՝ ինչպես է պետք աշխատել կառավարության նոր կադրերի հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել