Պարզվում է՝ ԱԽՔ Գրիգորյան Արմենը, տեսնելով ոչ միայն Ռուբեն Վարդանյանի հացադուլն ու նկարները, այլև Բաքվում դատվող մյուս հայորդիների ֆոտոները, հայտնվել է էմոցիոնալ դիսկոմֆորտի մեջ. նրա վրա դրանք թողել են ծանր տպավորություն: Նա այս մասին լրագորղների հետ զրույցում է խոստովանել՝ միևնույն ժամանակ հայտարարելով, թե քանի որ կա ստեղծված նոր իրավիճակ, ուստի իրենք հիմա չեն աշխատում նախկին ռեժիմով, աշխատանքի նախկին ռիթմը վերանայվել է:

ԱԽՔ-ի ասածից ստացվում է, որ նախկինում առհասարակ ոչինչ չի արվել, քանի որ եթե արվեր, ապա բանը խոշտանգումներին կամ հացադուլին չէր հասնի: Այսինքն՝ Արմենը փաստացի հերքել է իր թիմակցիների այն հայտարարություները, թե կուլիսների հետևում իբր իշխանությունները քրտնաջան պայքար են մղում՝ հանուն գերիների հարցի լուծման: ԱԽՔ-ի ասածներից պարզ է դառնում, որ քրտնաջանություն միայն հիմա են որոշել դրսևորել, քանի որ հանրայնացվել են այնպիսի լուսանկարներ, որոնք լիովին այլ իրավիճակի մասին են վկայում:

Այդ լուսանկարները չէին հայտնվի, ոչ մեկին Բաքվում չէին խոշտանգի, Վարդանյանն էլ հացադուլ չէր անի, եթե իշխանությունները ոչ թե ձևացնեին, այլ իսկապես աշխատանք տանեին համապատասխան ուղղությամբ: Փաստորեն՝ ոչինչ չի արվել, իսկ եթե արվել է, բայց բանի տեղ չի անցել, ուրեմն շատ ավելի վատ. նշանակում է Նիկոլին առհասարակ շան տեղ դնող չկա:

Հիմա ո՞ր տարբերակն է նախընտրելի, ասել՝ ոչինչ չի արվել, թե՞ խոստովանել, որ բոլորը թքած ունեն հայաստանյան իշխանությունների վրա…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել