ՔՊ-ական «Խոզը» հայտարարել է, թե բոլոր ընդդիմադիր թեկնածուները Գյումրիում ձևավորել են «կոնսենսուս մինուս մեկ», որտեղ «մինուս մեկի» դերում հանդես է գալիս ոչ միայն ՔՊ-ն, այլև գյումրեցին, քանի որ ըստ Վահագի՝ եթե Սերժ Սարգսյանը Գյումրիում ստանա իշխանություն, ապա սկսելու է մարդկանցից վրեժ լուծել, մինչդեռ իրենց օրոք հսկայական ծավալով ասֆալտապատման աշխատանքներ են իրականացվել:

Ալեքսանյան Վահագն այնքան է այլասերվել, որ արդեն «թռցնում է»: Սա չի հասկանում, որ Գյումրիի ընտություններում մարդիկ քվերակելու են՝ ելնելով ոչ թե նրանից, թե քանի կիլոմետր ասֆալտ է Նիկոլը Գյումրիում արել ու դրա տակ փող լվացել, այլ ելնելով այն հանգամանքից, թե քաղաքական որ թիմին են գլոբալ առումով իրենք վստահում: Այսինքն՝ Գյումրիի ընտրությունները շատ ավել գլոբալ տրամաբանություն ունեն, ինչը պայմանավորված է նախևառաջ երկրում տիրող խայտառակ իրավիճակով, որը չէր լինի, եթե ՔՊ-ն չլիներ իշխանություն:

Ինչ վերաբերում է «Խոզի» այն հայտարարությանը, թե հաղթանակի դեպքում Սարգսյանը վրեժ է լուծելու, ապա  արձանագրենք, որ  եթե վրեժ, ապա միայն Նիկոլից ու ՔՊ-ից, և այդ հարցում, թող ՔՊ-ում չկասկածեն, գյումրեցիներն անձամբ կաջակցեն Սարգսյանին, եթե բանը հասավ վրեժին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել