
Երբ քննարկվում է գործող իշխանության և նրա պարագլխի հայտարարությունները Բաքվի բանտերում գտնվող մեր հայրենակիցների մասին, ապա պետք է նաև վերհիշել դրա հետ փոխկապակցված այն պրոցեսները, երբ Ռուբեն Վարդանյանը նշանակվեց Արցախի պետնախարար:
Ռուբեն Վարդանյանը ողջ բլոկադայի օրերին, նույնիսկ այն ժամանակ, երբ արդեն պաշտոնից ազատվել էր, մշտապես գտնվել է Ադրբեջանի ու Հայաստանի իշխանությունների ճնշումների և սպառնալիքների տակ:
Հայաստանյան իշխանությունն այդ օրերին նրան պաշտոնանկ անելու և հարվածներ հասցնելու համար մոբիլիզացրել էր իր քարոզչական ողջ արսենալը:
Տպավորությունն այնպիսին է, որ նա իր Արցախ մեկնելով տարբեր դավադիր հաշվարկներ էր խառնել և դրանով պայմանավորված նրա դեմ ալիք էր ձևավորվել:
Չեմ կարող նաև չարձանագրել, որ արցախցիների շրջանում Ռուբեն Վարդանյանը մեծ հարգանք և վստահություն էր վայելում, ինչը ևս անհանգստացնում էր ներսում և դրսում գտնվող կոնկրետ շրջանակներին:
Ազատությո´ւն Բաքվի բանտերում գտնվող բոլոր հայերին:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tigran.abrahamyan/posts/pfbid02EkRYddQJvqy7FNyb38dfVUNuaSqXTz3eUtfwMPYDToSFSNhoABetgmMN5h1JFHBfl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել