ՔՊ-ական պատգամավոր Գալստյան Մերին, արդարացնելով ՔՊ-ի կողմից վարվող տխմար արտաքին քաղաքականությունը, որի հետևանքով Հայաստանը հայտնվում է Թուրքիայի տակ, հայտարարել է, թե իրենք վարում են դիվերսիկացման քաղաքականություն՝ մեկի փոխարեն շատերից կախված լինելու միտումով, որպեսի երբ մի գործընկերը չկարողանա օգնել անվտանգային հարցերում, մյուսներն օգնության գան:

Երևանում եվրոպացիների հնչեցրած վերջին հայտարարությունները եկան փաստելու, որ իրական անվտանգային երաշխիքներ ԵՄ-ն Հայաստանին գետնի վրա չի տալու. մտադիր են սահմանափակվել բացառապես դիտորդների տեղակայմամբ, իսկ թե ինչ կարող է լինել այն դեպքում, երբ այդ դիտորդների վրա Իլհամը որոշի թքել, եվրոպացիները չեն ասել: Ավելին՝ ոչ էլ խոստացել են ԵՄ-ին անդամակցություն՝ հասկացնելով, որ պրոցեսը կարող է տասնամյակներ տևել: Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ապա Թրամփը պարզապես թքած ունի Նիկոլի սափրած երեսին, ուստի պետք է կատարյալ օնանիստ լինել՝ կարծելու, թե ԱՄՆ-ն ՀՀ-ի դեմ ագրեսիայի դեպքում կարող է լուրջ քայլեր ձեռնարկել: Գուցե հայտարարություններ լինեն, բայց դրանից ավել ոչ ոք ոչինչ չի անելու, և ապացույցն Արցախին պատուհասած աղետն է:

Հետևաբար՝ Գալստյան Մերիի հայտարարության խորքը դատարկ է, իսկ Հայաստանին մնում է լեզու գտնել աշխարհագրորեն մեզ ամենամոտը գտնվող գերտերության հետ, որպեսզի գոնե հնարավոր լինի չեզոքացնել այդ երկրից բխող կամ բխելիք վտանգները: Փլուզվող Արևմուտքի պայմաններում Կովկասում դառնալ դրա ներկայացուցիչը կամ շահերի արտահայտիչը, իսկ իրականում խայծը, հավասար է ինքնասպանության, քանի որ Թուրքիան է դառնալու հեգեմոնը Կովկասում այն դեպքում, եթե  Նիկոլը շարունակի եվրոպացիների հետ անիմաստ սիլիբիլիները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել