Լայն մասսաներին «Պսիխ» մականվամբ հայտնի Թորոսյան Արսենը, հայտարարել է, թե ի տարբերություն նախկին իշխանության ղեկավարի, իրենք խաղադրույքային տրամաբանությամբ չեն առաջնդրովում. ոչ մեկի վրա խաղադրույք չեն կատարում, առաջնորդվում են բոլոր հնարավոր կողմերից մաքսիմալ օգուտ քաղելու տրամաբանությամբ:

«Պսիխի» փորձերը՝ քաղաքական դիվիդենտներ քաղելու նախկին իշխանությունների հասցեին ժամանակին դաշտ նետված անբարո ստերի միջոցով, չի կարող զարմանք հարուցել՝ հաշվի առնելով ՔՊ-ական իշխանության ղեկավարի ով կամ ինչ լինելը. չլինեին այդ ստերը, Նիկոլն այսօր գուցե տաքսիստ աշխատեր: Բայց գլխավոր հացը այս դեպքում այլ է՝ ո՞ւր է «կազինոյատյացության» արդյունքը, արդյուքնում ի՞նչ ունենք:

Տարբեր կրծքերից կաթ ծծելու փորձերը արսենթորոսյաններին գցել է շան օրը, իսկ Հայաստանը հասցրել անդունդի եզրին. Արցախի կորուստը, Հայաստանի սուվերեն տարածքներից հարյուրավոր քառակուսի կիլոմետտրերի բռնազավթումը, միջազգային արենայում Հայաստանի հղինակության ոչնացումն ու պատերազմի չվերացող սպառնալիքը հետևանք են տարբեր ուժային կենտրոններից միաժամանակյա ռեժիմով կաթ ծծելու Նիկոլի փորձերի, այսինքն, ըստ էության, արտաքին քաղաքականության բացակայության. կարևորը ոչ թե Հայաստանի շահերն են,ըստ ՔՊ-ի, այլ իշխանության հարատևության հարցը, ու հենց այս խնդիրն է, որ ստիպել է Նիկոլին անկանոն կերպով ծծել օտարների ստինքները՝ աթոռին սոսնձված մնալու փափագը՝ մտքին. չծծի, իշխանությունը կկորցնի, ու Թորոսյան Արսենը լավագույն դեպքում գործազուրկ կդառնա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել