Tert.am-ը գրում է․

RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը ռեժիսոր և հեռուստահաղորդավար Տիգրան Քեոսայանի փոխարեն կվարի НТВ հեռուստաալիքով հեռարձակվող  «Ч.Т.Д» հաղորդումը, քանի որ Քեոսայանը կլինիկական մահից հետո կոմայի մեջ է։ Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին։

Մարգարիտա Սիմոնյանը НТВ-ի հեռուստադիտողներին ասել է, որ հաղորդաշարի եթերում՝ այս տարվա  թողարկումների ընթացքում կպատմի Մեծ Հայրենական պատերազմի հերոսների, նրանց սխրագործությունների մասին։

НТВ-ի տարածած հաղորդագրությունում էլ նշվում է, որ  Հայրենական մեծ պատերազմի հերոսների մասին Մարգարիտա  Սիմոնյանի վավերագրական նախագիծը կցուցադրվի փետրվարի 22-ին՝«Ч.Т.Д» հաղորդման շրջանակում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել