
Ամենից առաջ հարց է առաջանում՝ ՀՀԿ-ի տեսակետը փնովելու Բորիկի այս ձգտումներն ինքնաբո՞ւխ են, թե՞, անուամենայնիվ, պատվիրված: Նկատի ուենալով նրա ով լինելը՝ առնվազը խիստ հավանական պետք է համարել այն, որ ոմանք լավ էլ վճարել են հոդվածի դիմաց: Բայց մի կողմ թողնենք Բորիկի աշխատանքային մեթոդների հարցն ու քննենք հոդվածում արտահայտված մտքերի իսկությունը: Նախ՝ հարց է առաջանում՝ Բորիկն ի՞նչ գիտի՝ ՀՀԿ-ում ինչ են մտածում, ապա՝ եթե նույնիսկ կան այդպես մտածողներ, ապա արձանագրենք՝ կան կոնկրետ հիմքեր ՝ այդպես կարծելու:
Բորիկը հիշո՞ւմ է 2021-ի ընտրությունները: Այն ժամանակ նույն ՀՀԿ-ն նախազգուշացնում էր, որ ընտրությունների գնալը չի կարող ելք լինել: Դարձա՞վ ելք, թե՞ ընդամենն ամրապնդվեց Նիկոլի աթոռը, Հայաստանն էլ բռնել է «Արևմտյան Արդբեջան» դառնալու ամենակարճ ու ադյուանավետ ճանապարհը: Այն ժամանակ էլ հնչում էին մեղադրանքներ, թե ՀՀԿ-ն չի ցանկանում, որ Նիկոլը հեռանա, չի ցանկանում,որ Քոչարյանը գա…
Կա՞ երաշխիք, որ նույն բանը չի կրկնվի արդեն մեր օրերում. իշխանության վարկանիշը ցածր է, խոսք չկա, բայց մյուսներինն ի՞նչ վիճակում է, Բորիկը գիտի՞, թե՞ Բորիկին «պաբառաբանու», «լիժբը» փող դուրս գա:
Մեղավորը Բորիկը չէ, մեղավորը նրան չաղացնողներն ու փողի ուժով բարոյազրկողներն են:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/3768
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել