Tert.am-ը գրում է․

Յոհանեսբուրգում տեղի է ունեցել Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի և Հաքան Ֆիդանի հանդիպումը: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։ 

«Կողմերը քննարկել են երկկողմ օրակարգի առանցքային ասպեկտները, այդ թվում՝ առևտրատնտեսական ոլորտում համագործակցության հեռանկարները։ Մտքեր են փոխանակվել միջազգային և տարածաշրջանային որոշ թեմաների շուրջ։ Առանձին ուշադրություն է դարձվել Սիրիայում իրավիճակի հետագա կայունացմանն ուղղված երկու երկրների ջանքերի համակարգմանը։  Լավրովը թուրք գործընկերոջը տեղեկացրել է Էր Ռիադում կայացած ռուս-ամերիկյան շփումների արդյունքների մասին»,-նշվում է հաղորդագրության մեջ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել