Բնութագրելով ռուս-ուկրաինական հարաբերությունների ներկա վիճակը՝ Պուտինի խոսնակ Պեսկովն նկատել է, որ եթե այն ժամանակ (նկատի ունի 15 տարի առաջ) իրենք խոսում էինք երկու հարևան, եղբայրական, դաշնակից պետությունների և հավասար երկխոսության մասին, ապա հիմա խոսքը տեր-ծառա հարաբերությունների մասին է։

Պեսկովը նկատի է ունեցել այն ստորաքարշ կարգավիճակը, որ Ուկրաինան հիմա ունի թե՛ Արևմուտքի հետ հարաբերություններում, թե՛ ՌԴ-ի, որին այդ երկիրը հասել է Մոսկվայի հետ առճակատման ու Արևմուտքի հանդեպ չափից շատ մեծ վստահության պատճառով: Հարց է առաջանում՝ արդյոք Նիկոլի վարած քաղաքականությունը, որ ժամանակի հետ միմիայն ավելի հակառուսկան բնույթ է ստանալու, Հայաստանը չի՞ իջենցելու Ուկրաինայի կարգավիճակին ուղղակի այն տարբերությամբ, որ մեր դեպքում գործ կունենանք թուրքերի հետ, այլ ոչ թե Բրյուսելի: Ինչպես որ Թրամփն ու Պուտինը պատրաստվում են Ուկրաինան կիսել, այնպես և Հայաստանը կարող է Թուրքիայի ու ՌԴ-ի միջև բաժան-բաժան լինել այն դեպքում, եթե շարունակվի այն քաղաքականությունը, որը հիմա է տարվում: Արդյուքնում Հայաստանը կարող է դառնալ երկու տիրոջ ստրուկ միաժամանակ, եթե, իհարկե, առհասարակ պետություն մնա քաղաքական քարտեզի վրա:

Մի բան հստակ է՝ Մոսկվան պատրաստ է հանդուրժել Նիկոլի կապիկություններն այնքան ժամանակ, քանի դեռ դրանք իր համար սպառնալիքի չեն վերածվել, բայց եթե այդ կապիկությունները պետք է ՌԴ-ի համար սպառնալիքի չվերածվեն, դրանք անիմաստ են դառնում Արևմուտքի համար: Սա է Նիկոլի գործը բարդացնում, որը, անկասկած, շատ ավելի շահագրգիռ է, որ Հայաստանին տեր դառնա ոչ թե Մոսկվան, այլ Անկարան, քանի որ միայն այդ դեպքում ինքը կկարողանա իշխանությունը պահել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել