Վլադիմիր Զելենսկին եւ նրա գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը չեն մասնակցի ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ ուկրաինական ճգնաժամի կարգավորման վերաբերյալ առաջիկա խորհրդակցություններին։ Այս մասին հայտնել է Washington Post-ը՝ հղում կատարելով սեփական աղբյուրներին։

«Ոչ Զելենսկին, ոչ նրա գլխավոր օգնական Անդրեյ Երմակը չեն ծրագրում մասնակցել Սաուդյան Արաբիայում կայանալիք հանդիպմանը, ասել է իրավիճակին ծանոթ աղբյուրը»,- գրել է թերթը։

«Հակամարտությունը դադարեցնելու Թրամփի վարչակազմի մոտեցումը հանգեցրել է ամերիկա-ուկրաինական հարաբերությունների լարվածության աճի»,- ընդգծվել է հրապարակման մեջ։ Ինչպես նշել է WP-ը, ճգնաժամի սկզբից ի վեր Միացյալ Նահանգները տասնյակ միլիարդավոր դոլարների զենք է մատակարարել Ուկրաինային, սակայն նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնընստանձնելուց հետո, ասել է, որ Վաշինգտոնն այլեւս չի կարող իրեն թույլ տալ «ռազմական պարտավորություններ» Կիեւի նկատմամբ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել