Նախկին իշխանություններին ու Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը թալանի, երկիրը կեղեքելու համար մեղադրող ՔՊ-ական Մելքոնյան Գագոն չի կարողացել դուրս գալ այն հարցի տակից, թե եթե իսկապես այդ մարդիկ թալանչիներ են, ինչպես պնդում է Գագոն, ապա ինչո՞ւ նրանք բանտերում չեն մի դեպքում, երբ երկար տարիներ է՝ իշխանությունը գտնվում է ՔՊ-ի ձեռքում: «Իշխանությունը մեր ձեռքին ա, բայց տնտեսությունն էլ իրանց ձեռին ա՝ ամբողջ տնտեսությունը…»,-մասնավորապես՝ անհաջող «կռուտիտ» է արել Աննայի սրտի «գեներալը» ԶԼՄ-ներից մեկի տաղավարում:

Բայց դա փաստա՞րկ է… Ի՞նչ է նշանակում այն պնդումը, թե մեղավորները, եթե կան այդպիսիք, քրեական պատասխանատվության չեն ենթարկվում, քանի որ տնտեսության վրա ազդեցություն ունեն: Եթե ճիշտ են Գագոյի պնդումները, ապա այդ ազդեցությունը ձեռք է բերվել հանցավոր ճանապարհով, իսկ դա նշանակում է, որ ապացուցողական բազայի պակաս ՔՊ-ն պետք է որ չունենար՝ քրեական պատասխանատվության ենթարկելու «թալանչիներ» ու «թալանը» հետ բերելու:

Տվյալ դեպքում կարող է լինել երկու տաբերակ՝ կա՛մ Մելքոնյան Գագոն շնաբարո կերպով ստում է՝ պնդլով, թե նախկինները տոտալ թալանի են ենթարկել երկիրը, կա՛մ Նիկոլին կաշառում են «թալանչիները»՝ պատասխանատվությունից խուսափլու համար:

Երկու տարբերկան էլ, նկատենք, լավ կողմից չէ,որ բնութագրում է գագոների իշխանության էությունը, քանի որ 2018-ին Նիկոլը բոլորովն այլ բան էր խոստանում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել