Սոնիկն ակնհայտ փորձ է ձեռնարկել՝ վերախմբագրելու վերջին տարիների պատմությունն ու փաստական իրողությունները՝ կարծելով, թե մարդիկ խոտ են ուտում կամ ասենք ամնեզիայով են տառապում: Իրականությունն այն է, որ Շահրամանյանը պաշտոնավարում էր մի իրավիճակում, երբ Նիկոլը արդեն իսկ Պրահայում և Բրյուսելում ճանաչել էր Արցախը Ադրբեջանի կազմում՝ հրաժարվելով անվտանգության երաշխավորի իր դերից: Նա հասկանում էր, որ եթե Արցախը ճանաչում է այլ պետության մաս, ապա Արցախի իշխանությունը ավտոմատ կերպով զրկվում էր դիմադրության լեգիտիմ միջազգային և ռազմական լծակներից,ու հենց դա էր պատճառը, որ նա գնաց այս քայլին,որ բավարարի Իլհամի արատավոր կրքերը։ Շահրամանյանի ստորագրած փաստաթուղթը ոչ թե քաղաքական կամքի դրսևորում էր, այլ ստիպողական ակտ՝ կանխելու առնվազը 120000 հայերի ֆիզիկական բնաջնջումը։ Հիմա այս իրողությունների լույսի ներքո ո՞վ է դավաճանը, զո՞հը, թե՞ Իլհամի ղազը:
Ինչ վերաբերում է Կաթողիկոսին, ապա նկատենք, որ նա սոնիկների խորհրդի կարիքը բնավ չունի. ՔՊ-ականները դեռ պետք է շա՜տ հաց ու պանիր լափեն, որ ձեռք բերեն որևէ մեկին խորհուրդ տալու իրավունքը…
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/5077
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



