Tert.am-ը գրում է.

ԵՄ-ին անդամակցելու Հայաստանի ցանկությունը Երևանի ինքնիշխան իրավունքն է. այս մասին, ՌԻԱ «Նովոստի»-ի փոխանցմամբ, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով այսօր ԱԺ-ում  «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» նախագծի ընդունումը:

«Իհարկե, հայերն իրենք և մնացած բոլորը պետք է հասկանան, թե որքանով է այդ ցանկությունը փոխադարձ, ինչպես են դրան վերաբերվում եվրոպացիները: Մենք տեսել ենք շատ երկրների փորձը, որոնք դրվել են երկար հերթի մեջ... հերթ, որը կարելի է տասնամյակներով չափել», - ասել է նա:

Ազգային ժողովը փետրվարի 12-ի նիստին առաջին, երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է մի շարք նախագծեր: Առաջին ընթերցմամբ ընդունված նախագծերի թվում է «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» նախագիծը: Այն ԱԺ-ում ներկայացրել է նախագծի նախաձեռնող խմբի անդամ Արտակ Զեյնալյանը: Նախաձեռնող խումբը 1 ամսում հավաքել էր ավելի քան 60 հազար քաղաքացու ստորագրություն, ըստ այդմ՝ Կառավարությունը հաստատել էր համապատասխան որոշման նախագիծը, որը քննարկման էր ներկայացվել ԱԺ-ում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել